Կարծիք

09.04.2020 19:33


Մեծամասնությունը պարզապես շատ քայլած, նախկինում անգործ կամ անփորձ կերպարներ են

Մեծամասնությունը պարզապես շատ քայլած, նախկինում անգործ կամ անփորձ կերպարներ են

Երբ նախարարները, փոխնախարարները և ԱԺ պատգամավորները ցուցակներում հայտնվեն ոչ թե իրենց «քայլածով», այլ «արածով», այդ ժամանակ էլ կարող են պահանջել 1.5 մլն դրամ ամենամսյա եկամուտ՝ պարգևավճարների կամ այլ տեսքով։

Այն կարծիքին, որ լավ մասնագետը ավելի պակաս գումարով չի աշխատի՝ ինչ-որ չափով կողմ եմ։ Չնայած կան նաև այլ ասպեկտներ, օրինակ՝ արդյունավետության հստակ գնահատում և միայն դրա հիման վրա պարգևատրում։

Բայց ախր..․ լավ մասնագետ չեն, նույնիսկ նորմալից շատ հեռու են։ Մեծամասնությունը պարզապես շատ քայլած, նախկինում անգործ կամ անփորձ կերպարներ են։

Կոնֆլիկտը հենց դրա մեջ է։ Վստահ եմ, եթե «քայլածներին» հանեն ռադ անեն, տեղը դնեն նորմալ մասնագետներ, իրենց խոստացված «տնտեսական հեղափոխությունը» շատ արագ կգա, այլ ոչ թե կտարածվի 2018-ից մինչև անվերջություն:

Բայց չեն անի, քանի որ կամակատար «քայլածուները» ավելի հեշտ են ղեկավարվում գլխավոր Մեսսիայի կողմից։

Արտաշես Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը