Կարծիք

09.04.2020 21:44


Լենա Նազարյանից ավելին սպասողները հենց սկզբից սխալվել են

Լենա Նազարյանից ավելին սպասողները հենց սկզբից սխալվել են

Եթե հիշում եք, պատգամավոր դառնալուց հետո, երբ իրեն բաժին էր ընկել Արփինե Հովհաննիսյանի սենյակը, ամբողջությամբ փոխել տվեց կահույքը: Նա առաջինն էր Հայաստանի բոլոր ժամանակների պատգամավորներից, որ իրեն նկարահանելու և հարցեր տալու համար հատուկ չափորոշիչներ դրեց լրագրողների առաջ: Այսինքն Լենա Նազարյանը հենց սկզբից հայտարարեց, որ ինքը յուրահատուկ է, մյուսներից առավել է: Այն ժամանակ դրա մասին գրելը կամ աղմկելը մեծագույն համարձակություն էր, որովհետև դեռ շատ էին մարդիկ, ովքեր ձեզ հակահեղափոխական կամ «սև» կանվանեին:

Հիմա էլ կան այդպիսիք, թեև քիչ, բայց դեռ բավարար, որ Լենա Նազարյանը անպատիժ ծաղրի քաղաքացուն և հեգնի հեղափոխության նվիրյալներին: Վաղն այդ մարդկանց թիվն ավելի կպակասի, բայց Լենա Նազարյանի հոխորտանքը՝ ոչ, որովհետև նա հիմա ժողովրդի աջակցության փոխարեն այլ մոտիվացիա ունի՝ բարձր աշխատավարձ և պարգևավճար:

Ժողովուրդն արեց իր գործը, ժողովուրդը կարող է հանգիստ ինքնամեկուսանալ:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը