Կարծիք

10.04.2020 09:35


Մինչև Քոչարյանի գործը հասնի իր ավարտին, Աննա Դանիբեկյանը կդառնա Ջենիֆեր Լոպես

Մինչև Քոչարյանի գործը հասնի իր ավարտին, Աննա Դանիբեկյանը կդառնա Ջենիֆեր Լոպես

Քաղաքական պետպատվերով քթի պլաստիկ վիրահատության գնալը թերևս ամենաթույլ երևակայական հնարքն էր, որին դիմեց իշխանահպատակ դատավոր Աննա Դանիբեկյանը:

Կարելի է կարծել, որ հին պապենական քթով արդարադատություն իրականացնելը նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում, և սեփական իմիջը թարմացնելը կնպաստեր մարտի մեկի ջուր գործը պնդացնելուն:
Բայց վախենամ թե դա էլ չօգնի: Իսկ միգուցե այս անգամ հարվածը գլխին հասցնելու փոխարեն տերերը քթին են հարվածել:

Անվերջ ենթադրություններ անելու փոխարեն կարող ենք մեկ բան հաստատ պնդել՝ մարտի 1-ի դատավարությունը ձգձգվում է, և դա արվում է զավեշտալի պատճառաբանություններով:

Չկա աշխարհում դատավարական պրակտիկայում դեպք, երբ դատավորը մեկ ամսով բացակայի, և այդ ընթացքում կարևոր գործը չմակագրվի մեկ ուրիշ դատավորի:

Աննա Դանիբեկյանը ամուր սոսնձվել է այս գործին և ժամանակ է սպանում: Բայց եթե նրա հույսը պլաստիկ վիրաբուժությունն է, ուրեմն քթից հետո պետք է անցնի շուրթերին, այտերին, պարանոցին, կրծքերին և մյուս բարեմասնություններին:

Արդյունքում, մինչև դատը հասնի իր տրամաբանական ավարտին, Դանիբեկյանը կդառնա Կլաուդիա Շիֆեր կամ Ջենիֆեր Լոպես:

Ի՜նչ ՀՀ դատական համակարգ, ի՜նչ բան. արդեն Հոլիվուդը կկանչի նրան:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը