Լրահոս

10.04.2020 10:42


Մարզահամերգային համալիրի մոտակայքում «РГ-42» տեսակի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ է հայտնաբերվել

Մարզահամերգային համալիրի մոտակայքում «РГ-42» տեսակի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ է հայտնաբերվել

Ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:

Այս խորագրի վերջին նյութերը