Լրահոս

10.04.2020 11:49


Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը

Սևանում թալանել են տեղի հայտնի անհատ ձեռներեցի մթերային խանութը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Սևան քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ գիշերը ժամը 05:50-ից հետո անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքում գործող մթերային խանութում կոտրել են «Թել-Սել» տերմինալը և այնտեղից հափշտակել եղած գումարը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Սևանում հայտնի է որպես անհատ ձեռներեց, իսկ գողը կամ գողերը տերմինալից հափշտակել են մոտ 1 մլն 100 հազար դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը