Կարծիք

10.04.2020 13:13


Իրոք չեմ հասկանում՝ մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է

Իրոք չեմ հասկանում՝ մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է

Իրոք չեմ հասկանում՝ մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է։ Հայկական դրամը արժևորվում է միմիայն շուկայում տիրող պասիվության ֆոնի վրա։ Այլ բառերով ասած՝ դոլար վաճառող շատ ավելի շատ կա, քան գնող։ Մարդիկ ստիպված անցել են իրենց խնայողությունների ծախսմանը, և գաղտնիք չէ, որ այդ խնայողությունները գրեթե բոլորը պահում էին դոլարով։ Մյուս կողմից զգալի նվազել է ներկրումը, ինչը բերել է դոլարի պահանջարկի նվազմանը։

Վարկերի աճով կարելի է ուրախանալ այն ժամանակ, երբ այդ վարկերը բիզնես վարկեր են, այլ ոչ սպառողական։ Սրա մասին տեղեկության բացակայությունը վկայում է նրա մասին, որ վերցված վարկերի գերակշիռ մասը հենց սպառողական են։ Այսինք մարդիկ պարտքով գումար են վերցնում՝ սոված չմնալու համար։

Որևէ մեկը չի սպասում ձեզանից հրաշքներ, ձեզանից սպասում են ադեկվատ քայլերի իրագործում և տնտեսական աղետի ճիշտ և նպատակային կառավարում։ Այո՛, աղետը ևս կարելի է կառավարել։ Գործ արեք, ինքներդ ձեզ գովալու տեղը։

Հ.Գ. Հուսամ հենց այս պահին լուրջ քննարկում եք անշարժ գույքի շուկայում սպասվող աննախադեպ անկմումը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

6

Այս խորագրի վերջին նյութերը