Լրահոս

10.04.2020 13:16


Շիրակի մարզում 50-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Շիրակի մարզում 50-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Մանվել Խ-ն Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի առանց համարանիշի ավտոմեենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մանվել Խ-ն և նրա ուղևոր՝ 46-ամյա Խանում Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափեխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը