Կարծիք

10.04.2020 14:56


Էս հակահիգիենիկ միջավայրից միայն նիկոլավիրուսի պատվաստանյութը կփրկի

Էս հակահիգիենիկ միջավայրից միայն նիկոլավիրուսի պատվաստանյութը կփրկի

ՖԲ ընկերներիցս մեկը զայրացել էր, որ հանդիսատեսի առջև ծռմռվելու, բարբաջելու, զազրախոսելու միջոցով`«կոմիկաձեությամբ» փող աշխատող Յոժը (անունն էլ չեմ հիշում), որ «խեղափոխությունից» հետո մասնագիտացել է քարթու հակաքոչարյանիզմի «գծով»` մնում-մնում, ավել-պակաս վայրահաչում է Քոչարյանի հասցեին, իր հերթական խեղկատակություններից մեկը «նվիրել» է երկրորդ նախագահին։

Իր արևին «քաղաքական սատիրա» է արել` ծաղրել է յուր սրտի վարչա(հրամայա)պետի թեթև ձեռքով մեկուկես տարի փակի տակ գտնվող մարդուն, ձեռի հետ էլ`ձեռ առել ղարաբաղցիներին։

Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։
Խնայե՛ք ձեզ, պահպանեք ձեր նյարդերը` դրանք ձեզ հաստատ դեռ պետք կգան։
Ի վերջո, ոչ ոք ավելի լավ չի բնութագրել «թագավորական» այդ խեղկատակին, քան ինքը` այդպես էլ կյանքի ուղեգիր իր «կուսակցությամբ», որի անունը դրել էր... դաստիարակությունս թույլ չի տալիս ասել, թե ինչ. երեք տառի «կոմբինացիա», որ ամբողջությամբ արտահայտում է այն, ինչ ինքը կա, եղել է ու կլինի։

Այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նիկոլավիրուսի պատվաստանյութը, որ կսրբի-կտանի հակահիգիենիկ այն միջավայրը, որտեղ ծաղկում, բարգավաճում ու զարգանում են ինքն ու իր նման «դիշովկաները»...
Առո՛ղջ եղեք։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը