Լրահոս

10.04.2020 15:55


Արագածոտնի մարզում 46-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Արագածոտնի մարզում 46-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի վերջնամասում՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուի վարչական տարածքում 46-ամյա Մհեր Ա-ն իր վարած Opel մակնիշի 35 CT 648 համարանիշի ավտոմեքենայով դորրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնութթյան բժիշկների հերթապահ խմբին, ով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը