Կարծիք

10.04.2020 16:19


Էս մարդիկ կարո՞ղ է խռով են իրարից ու իրար հետ չեն խոսում

Էս մարդիկ կարո՞ղ է խռով են իրարից ու իրար հետ չեն խոսում

«Վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին»։
Նիկոլ Փաշինյան, 09.04.2020թ.

«ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից»։
Արսեն Թորոսյան, 10.04.2020թ.

Էս մարդիկ կարո՞ղ է խռով են իրարից ու իրար հետ չեն խոսում։ Հիմա տիրապետո՞ւմ են իրավիճակին, թե՞ ոչ։ Սա կարևոր հարց է։ Ճգնաժամերի հաղթահարման հիմնական կանոնը որոշակիությունն է։ Չի կարելի մարդկանց անընդհատ խաբել ու խճճել, հիմա մի բան ասել, հաջորդ պահին` մեկ այլ բան։ Կարծես՝ հատուկ գժվեցնեն մարդկանց։

Ուրեմն ասեմ` իմանաք, հպարտ իշխանություններ։ Մարդիկ զզվել են արդեն ձեր դատարկաբանություններից։ Դուք միայն կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չեք բաց թողել վերայսկողությունից։ Դուք, որպես քաղաքական թիմ, էլի լուրջ պրոբլեմներ ունեք։ Հանրային տրամադրությունների հարցում էլ այլևս իրավիճակին չեք տիրապետում։ Գիտեմ, ասածս չեք ընդունի, բայց դա իրականություն է, որը շատ շուտով թակելու է ձեր դուռը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը