Կարծիք

10.04.2020 16:26


Ստացվում է, որ Թորոսյան Արսենի ձեռքը մի ամբողջ երկիր կրակն է ընկել

Ստացվում է, որ Թորոսյան Արսենի ձեռքը մի ամբողջ երկիր կրակն է ընկել

Սկզբից ասում էր՝ սա լուրջ վիրուս չի, հետո ասում էր՝ դիմակ պետք չի, հիմա ասում է՝ պետք է: Ասում էր՝ դպրոցները փակել պետք չի, հետո ասեց՝ պետք է:

Ասում էր՝ իրավիճակը վերահսկում ենք, հիմա ասում է՝ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:

Ու մեկը չկա ասի՝ եթե անկարող ես վիճակից հասկանալ և կառավարել, դու ի՞նչ գործ ունես նախարարի պաշտոնում, այ դիլետանտ, դու ինքդ չգիտես՝ ինչ ես խոսում, դու ո՞նց պետք է էս վիրուսին հաղթես՝ քո վարչապետի հետ միասին, որ մենակ դուք էիք էս աշխարհում անլուրջ վերաբերվում վիրուսին ու ձեր քարոզներն էիք անում մարզերում, բուկլետ բաժանում ու չգիտես՝ ինչ անում:

Ժամանակին էր պետք մտածել, որ վերահսկողությունից դուրս չգար, դուք ո՞ւր, վերահսկողությունը՝ ո՞ւր:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը