Կարծիք

10.04.2020 16:57


Հիմա արդեն տապալում են տնտեսությունն ու առողջապահությունը

Հիմա արդեն տապալում են տնտեսությունն ու առողջապահությունը

Ցավոք սրտի, հայ ժողովուրդը դարեր ի վեր իր միակ գաղտնի զենքը՝ միասնականությունը, կարողացել է օգտագործել միայն այն դեպքերում, երբ գոյության, լինելիության խնդիր է եղել։

Կարելի է բազում օրինակներ բերել, թե այս 3000 տարիների ընթացքում ինչքան ենք տուժել և հալածվել մեր մասնատվածության պատճառով։

Մենք՝ հայերս, հաճախ սեփական եսը, ամբիցիաներն ու գաղափարներն ավելի վեր ենք դասում պետական ու ազգային շահերից։ Մտածում ենք միայն մեր և մեր յուրայինների մասին, չհասկանալով, որ անտեսելով դիմացինին՝ վաղ թե ուշ անտեսվելու ենք նաև մենք։

Այսօր, երբ Հայաստանն ու ողջ աշխարհը վտանգված են համաճարակի և տնտեսական ճգնաժամի պատճառով, ՀՀ իշխանությունները անգամ չեն ցանկանում կողքի դնել իրենց ապազգային և պետականաքանդ քաղաքականությունն ու ապրելակերպը։ Չեն փորձում կոնսոլիդանալ բոլոր ուժերի հետ և հաղթահարել նետված մարտահրավերները։

«Մենք ամենախելացիններն ենք, մենք ամեն ինչ գիտենք» գաղափարով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը և իր յուրայինները տապալեցին ժողովրդավարությունը, Սահմանադրությունը, իշխանությունը, դատական և օրենսդիր համակարգերը, իսկ հիմա արդեն տապալում են տնտեսությունն ու առողջապահությունը։

Կարծում եմ՝ արդեն եկել է այն ժամանակը, որ հայ ժողովուրդը կրկին գործի դնի իր գաղտնի զենքը։ Անհրաժեշտ է համախմբվել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվի արդեն 2 տարի տապալված Սահմանադրությունը, ժողովրդավարությունը, տնտեսությունը և մյուս կարևորագույն ոլորտները։

Առաջարկում եմ բոլոր ընդդիմադիր քաղաքական և հասարակական միավորումներին կողքի դնել ամբիցիաները, նստել մեկ սեղանի շուրջ, քննարկել և մեկ բռունցք դարձած կառուցել ապագա Հայաստանը։

Բոլորս տարբեր ենք, բայց նպատակը մեկն է։

#ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը