Կարծիք

10.04.2020 17:32


Տպավորություն ունեմ, որ ականատես ենք իշխանության ամենաբարձր էշելոններում разброд и шатания-ի

Տպավորություն ունեմ, որ ականատես ենք իշխանության ամենաբարձր էշելոններում разброд и шатания-ի

Մի կողմից տարբեր ալիքներով զգուշավոր ակնարկներ են հասցնում ժողովրդին, թե վարակումների թիվը նվազում է, արդեն գնում ենք դեպի լավը։

Միաժամանակ հայտարարում են, որ տասնյակ հազարավոր թեստեր են վերջապես բերում երկիր (եթե վարակումներն այնպես են նվազում, ինչպես ներկայացնում եք, ապա ո՞րն է իմաստն այդ քանակով թեստեր բերելու)։

Մյուս կողմից Թորոսյան Արսենը դեռ ապրիլի 2-ին զգուշացնում է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից (թարգմանելով չինովնիկերենից՝ դա նշանակում է, որ ապրիլի 2-ին արդեն դուրս էր եկել վերահսկողությունից), իսկ այսօր ԱԺ-ում արդեն բաց տեքստով հայտարարում է. «ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից»։

Միաժամանակ նույն Թորոսյանը հայտարարում է, որ պետք չէ հայտնի վարակակիրների սերտ շփումների շրջանակից կարանտինավորներին թեստավորել, եթե հիվանդության ակնհայտ ախտանշաններ չկան։

Թեստավորելն, ըստ իրեն, պետք է միայն կարանտինի վերջում։ Բայց խնդիրն այն է, որ եթե կարանտինում գտնվողին չեն թեստավորում 14 օր, իսկ նա վարակակիր է և հասցրել է մինչ մեկուսացումն ինչ-որ մեկին վարակել, ապա այդ նոր վարակվածը կարող է դառնալ հերթական վարակման օջախի էպիկենտրոն։

Այնպես որ եթե կարանտինում եղածներին չթեստավորել, ապա բնական է, որ «վարակի շրջանառությունը դուրս կգա վերահսկողությունից»։

Այդ մասին են վկայում հենց Թորոսյանի խոսքերը, որ արդեն կան վարակակիրներ, որոնց վարակման աղբյուրները հայտնի չեն։

* * *

Երկրորդ հարցը. հաղթանակ ակնարկելուն զուգընթաց իշխանության ներսում սկսվել է հաղթողի տիտղոսի համար պայքարը։ (Եւ սա այն դեպքում, որ իրականում հաղթանակի մասին խոսելը, մեղմ ասած, շատ վաղ է)։

Օրինակ՝ Չինաստանից հասած թեստերի և այլ անհրաժեշտ ապրանքների հարցում ով ասես չի փորձում ստանալ դիմակ բերողի դափնիները։

Աննա Հակոբյանի հիմնադրամը, Տիգրան Ավինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, և այլն, և այլն, բոլորը փորձում են «ներկա» ստանալ, այն դեպքում, որ դատելով՝ գոնե արկղերի վրա գրածից, դա Չինաստանի ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ է Հայաստանին։

Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե պաշտոնյաներից ով ինչ ներդրում ունի։ Հանրությունը պետք է իմանա, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ ինչքան փող է մտել, ինչքանն է ծախսվել և ինչ համար։

Հանրությունը նաև իրավունք ունի իմանալ, թե ինչու Հայաստանի իշխանությունները դեռ փետրվարի սկզբից չէին տեսել այս բոլոր պատրաստությունները և ինչու են մնացել Չինաստանի ու նաև Ռուսաստանի օգնության հույսին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը