Կարծիք

12.04.2020 14:50


Հրապարակներում իրենց Գանդիի ու Մանդելայի հետ համեմատող շարքային գաստրոլյորները փող չունե՞ն իրենց հայրենակիցներին պետական միջոցներով Հայաստան բերելու համար

Հրապարակներում իրենց Գանդիի ու Մանդելայի հետ համեմատող շարքային գաստրոլյորները փող չունե՞ն իրենց հայրենակիցներին պետական միջոցներով Հայաստան բերելու համար

Հիշո՞ւմ եք Նիկոլը, որ գնաց Սոչի, հայ համայնքը ոնց էր դիմավորել, Ռուսաստանում ապրող շատ հայերի թվում էր՝ փրկիչն է եկել:

Հիմա էդ նույն Ռուսաստանում գնացեք, հարցրեք՝ էս երկու տարվա մեջ ի՞նչ է փոխվել, որ էլ Նիկոլի անունը լսել չեն ուզում:

Ասում են՝ գոնե հույս ունեինք երկիրը կլավանա, հետ կգնանք, բայց ավելի վատ վճակում հայտնվեցինք, դե կորոնավիրուսն էլ արդեն մի կողմից ավելի վատացրեց վիճակը:

Ստեղ կարևորը ուրիշ բան է, մամուլը գրում է, որ Սամվել Կարապետյանը 20.000 դոլար է նվիրել ՌԴ-ից հայերին ինքնաթիռով ՀՀ վերադարձնելու համար:

Նվիրել, լավ է արել, բայց մենք պետություն ունե՞նք, թե՞ ԱՄՆ-ից երեխաներին վրացիներն են բերում, Ռուսաստանից հայերին Սամվել Կարապետյանն է բերում, տեստերը ԱՄՆ ու Ռուսաստանն են նվիրում, կառավարությունն էլ նստած հիվանդներին ու մահացածներին է հաշվում`դրանով սահմանափակվում է մեր իշխանության դերը:

Պետական միջոցները նախընտրում են պարգևավճար բաժանել, չէ՞ որ դա է արդարը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը