Կարծիք

13.04.2020 14:46


Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք

Եթե լուրերը, թե Աննա Դանիբեկյանը հրաժարվել է «Քոչարյանի և մյուսների» գործով «անարդարադատություն» իրականացնելուց` քթի վիրահատությունն ընդամենը պատրվակ էր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես ապօրինաբար «փակված» երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հաշվեհարդարի բութ գործիք դառնալուն «ո՛չ» ասելու համար, նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ։

Սա շառաչուն ապտակ է ապրիլյան «խեղափոխությունից» հետո երկրում ստեղծված և հայաստանյան դատաիրավական համակարգը ներսուդրսից կրծող իրավական բեսպրեդելին ու դրա շահառուներին։ Եվ ուրեմն` տիկին Դանիբեկյանն, այնուամենայնիվ, արմենդանիելյան չէ։
Եթե իրոք այդպես է, անձամբ ես պատրաստ եմ ներողություն խնդրել հեգնական, ծաղրական, վիրավորական արտահայտությունների համար, որ այս օրերին հնչեցին դատավորի հասցեին։
Լավ է ուշ, քան երբեք, ինչպես ասում են։
Տարոսը` մյուսներին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը