Լրահոս

15.04.2020 10:02


Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք

Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք

Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանը․

«Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են:

Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանեք պարետի ցուցումներն ու հիգիենայի կանոնները, օգնեք միասին' հնարավորինս շուտ հաղթահարել այս համաճարակն ու ժամ առաջ վերադառնալ բնականոն կյանքի»։

Այս խորագրի վերջին նյութերը