Լրահոս

15.04.2020 12:00


Երևանում BMW-ն հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երևանում BMW-ն հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 14-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում BMW մակնիշի 60 OO 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը