Լրահոս

17.04.2020 11:14


Նորագավիթում բախվել են Opel-ը, Lexus-ն ու Hyundai Elantra-ն. Lexus-ը կողաշրջվել է (տեսանյութ)

Նորագավիթում բախվել են Opel-ը, Lexus-ն ու Hyundai Elantra-ն. Lexus-ը կողաշրջվել է (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Նորագավիթի նորակառույց ճանապարհին բախվել են Opel Astra մակնիշի 36 FX 249 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 XR 531 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 30 ՍԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագհիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է Lexus ին, Lexus-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Hyundai Elantra-ին և կողաշրջվել:

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի բետոնե արգելապատնեշը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը