Լրահոս

17.04.2020 13:05


Երևանի կենտրոնում տներից մեկը վերածվել է մոխրակույտի

Երևանի կենտրոնում տներից մեկը վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։18-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիմոն Երևանցու փողոցի տներից մեկում։

Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մեկուսացրել հրդեհը։

Պարզվել է, որ այրվել է բազմազավակ ընտանիքի տան տանիքը, ննջասենյակը՝ ամբողջությամբ, հյուրասենյակը, որտեղ նույնպես եղել է գույք։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տանտիրուհին հայտնել է, թե ինչ վնասներ է կրել, իսկ հարևաններն էլ խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու կենտրոնի թաղապետարանը անօգնական չթողնեն ընտանիքին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի և ոչ բնակելի։

Այս խորագրի վերջին նյութերը