Կարծիք

19.04.2020 15:34


Ինչպիսին է ՆԱ, երբ մենակ է... իր բնազդների հետ (տեսանյութ)

Ինչպիսին է ՆԱ, երբ մենակ է... իր բնազդների հետ (տեսանյութ)

Ի՜նչ նրբանկատ են ոմանք, չէ՞, երբ անգրագետ Պողոսի սրտի վարչա(հրամայա)պետին «սխալմամբ բռնացնում» են անհարմար վիճակների մեջ և ցույց տալիս «ալամ աշխարհին»`ինչպիսին է նա իր «դուխով» ուղիղ եթերներից «ազատ ժամանակ». երբ կարծում է`իրեն տեսնող չկա, բացի նկարահանող «պերսոնալից»։

Այսինքն` իր «բնական տարերքի» մեջ է. այնպիսին, ինչպիսին կա` անհանգիստ (ռուսերեն դրան ասում են` суетливый), անհամբեր, մե՛կ անհարկի ինքնավստահ, ինքնասիրահարված, փքված, գոռոզ ու ամբարտավան, մե՛կ շփոթված, խեղճ ու անօգնական, գրեթե միշտ անհետևողական (շատերի աչքից չվրիպեց, որ հազալիս բերանը չէր փակում, թեկուզ ձեռքի ափով. փաստորեն, այն, ինչ խորհուրդ է տալիս հպարտ քաղաքացուն, իր վրա չի տարածվում` միակ բանը, որտեղ հետևողական է` «նախկիններին» իրենց արած ու չարած հանցագործությունների համար հետապնդելն է), և ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել սեփական բնազդները, փնթի, հակահիգիենիկ դրսևորումները։ Պատկերացնո՞ւմ եք`ինչպիսին է, երբ տեսախցիկն էլ չկա` ինքը մենակ է...

Մենակ` իր «ռեֆլեքսների», վատ սովորությունների հետ կամ դեղերը ժամանակին չի խմել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը