Լրահոս

21.04.2020 10:58


Երևանում բախվել են «յաշիկը», Mitsubishi-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են «յաշիկը», Mitsubishi-ն ու Opel-ը. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes G55 մակնիշի 70 DZ 700 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍN 459 համարանիշի և Mitsubishi մակնիշի 35 ZZ 545 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը