Լրահոս

21.04.2020 11:05


Արարատի մարզում Mercedes-ը բախվել է բնակելի տան պատին և կոտրել այն. կան վիրավորներ

Արարատի մարզում Mercedes-ը բախվել է բնակելի տան պատին և կոտրել այն. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Mercedes C 180 մակնիշի 35 NT 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին, կոտրել մի հատված, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը