Լրահոս

21.04.2020 11:30


Վահագնի թաղամասում թալանել են «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանին

Վահագնի թաղամասում թալանել են «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը և հայտնել, որ իր տնից իրեր են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ բնակարանից գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դոլգովան։

Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաև գողոնը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրենն է։

Այս խորագրի վերջին նյութերը