Լրահոս

21.04.2020 12:22


Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 08։30-ի սահմաններում Բուրեղավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 DQ 313 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը