Լրահոս

23.04.2020 17:50


Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ները. կա 4 վիրավոր

Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ները. կա 4 վիրավոր

Այսօր՝ 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 98 XX 777 համարանիշի և BMW մակնիշի 70 NN 702 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մեկը՝ զինվորական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը