Կարծիք

24.04.2020 12:36


Նիկոլի դուխը չի հերիքում դա հրապարակավ բարձրաձայնի

Նիկոլի դուխը չի հերիքում դա հրապարակավ բարձրաձայնի

Հայաստանի վարչապետը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին նշել են վարչապետի աշխատակազմից Լավրովի հայտարարությունները մեկնաբանելու հարցերին ի պատասխան։

Դե ինչ, կարող ենք արձանագրել որ փաստորեն Լավրովն իրավացի էր, իսկ եթե անգամ իրավացի չէր, ապա Նիկոլի դուխը չի հերիքում հրապարակավ բարձրաձայնել դա եւ պաշտպանել մեր ազգային շահերը։

Այս մարդն այդպես էլ չի հասկանում, որ նա երկրի խնդիրները լուծելու համար է պատասխանատու։

Ջայլամի պես գլուխն ավազի մեջ խորը թաղելուց միշտ հիշեք, որ նման դեպքում դրսում տգեղ կերպով ցցվում է ձեզ մատնող այն մարմնամասը, որով էլ սովորաբար բնութագրվում է ձեր տկարության եւ խաբեության պատճառով երկրում եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը