Կարծիք

25.04.2020 18:11


Ափսոս էր թռչունը

Ափսոս էր թռչունը

Ռոք երաժշտություն շատ եմ սիրում, թեև ինձ դրա գիտակ չեմ համարում: Ուղղակի սիրում ու լսում եմ: Լսելուց էլ ամեն բան չեմ լսում՝ ճաշակի հարց է:

Սերժ Թանկյանին որպես ռոք երաժիշտ շատ ուշ եմ ճանաչել, իր խմբի ռոքն էլ իմ չլսածների ցանկում է, բայց եթե շատերը դրա մեջ լսելու բան են գտնում, ուրեմն մի լուրջ արժեք ներկայացնում է: Չեմ վիճում, ոչ էլ ցանկանում եմ դրա համար ամոթանքներ լսել: Կա՞ չէ մարդ, որ գուսանական երգեր սիրում է, բայց կոնկրետ մի կատարողի չի լսում:

Հիմա մտածում եմ՝ արժե՞ր էսքան տարի ամբողջ աշխարհում անուն հանել, միլիոնավոր ֆանատների բանակ հավաքել ու Նիկոլի խոսքերով երգ գրել: Նիկոլի անձի խնդիրը չի՝ ես էլ եմ ոտանավոր գրել պուճուր վախտերս:

Հիմա ես ի՞նչ սրտով SOAD լսեմ...

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը