Կարծիք

27.04.2020 10:36


Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության ծղրտոցի

Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության ծղրտոցի

Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության ծղրտոցի, որով կոչ է անում այս իշխանությանը պատմել ժողովրդին ամեն ինչ, ասեմ՝ մենք դեռ կանք ու շատ ենք, չոգևորվե՛ք, չշփոթվե՛ք, հակառակ դեպքում՝ հաջորդ հաղթանակը կտոնենք Բաքվո՛ւմ: Հույսներդ կտրեք փուլայինից:

Իսկ հիմա անդրադառնանք ավելի խորքային հարցերի։
Արցախյան հաղթանակը ցեղասպանության կանխում էր: Այն ցեղասպանության, որը օսմանցին իրագործեց 1915 թվականին, փորձեց կրկնել տասնամյակներ անց ադրբեջանցի եղբոր միջոցով: Իսկ ինչու դարասկզբին թուրք-օսմացուն հաջողվեց, իսկ 90-ականներին, ադրբեջանցի եղբորը՝ ոչ: Որովհետև երիտթուրքերը՝ որոշ ազդեցիկ գործիչների մասնակցությամբ, այդ ժամանակի ակտիվ քարոզչությամբ, հավատացրել էին հայերին, որ ընդամենը վերաբնակեցման միջոցով իրականացնում են հայերի տեղահանման ծրագիր, ի դեպ՝ այն ժամանակվա Օսմանյան Թուքիայի դաշնակից գերմանական կայսրության հետ:

Եվ ցեղասպանեցին մի ամբողջ ժողովուրդ՝ իր բնօրրանում: Փաստացի հայերին ներշնչեցին, որ թուքերը այլևս ուզում են խաղաղ լինել ու ցեղասպանեցին: Թուլացրեցին թիկունքը ու խբեցին:
Սա թուրքի անփոփոխ ձեռագիրն է: Հակառակ դեպքում՝ մեզ հաղթելն անհնար է:

88-ին նույն ձեռագրով ադրբեջանցին՝ իր օսմանցի-թուրք եղբոր աջակցությամբ, նորից նույնը սկսեց, հայերի զանգվածային տեղահանություն, իսկ փաստացի՝ եղեռն Մարաղայում, Սումգայիթում, Գանձակում և այլուր:
Ու կա՞ մեկը, ով կասի, թե եթե մենք չպաշտպանվեինք, մարտի դուրս չգայինք ու չհաղթեինք, ցեղասպանության կրկնությունը չէր լինելու: Լինելու էր, թուրքը-ադրբեջանցին չի փոխվել և չի փոխվելու:

94-ից ի վեր մենք միայն մի անելիք ունենք՝ դիվանագիտական ճանապարհով պարտադրել ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը՝ ժողովրդի ինքնորոշումը: Սա միակ ճանապարհն է, որով մենք այլևս չենք թույլ տա պատերազմ: Այս ճանապարհից 97-ին շեղվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցային գործընթաց փորձելով բերել փուլային տարբերակը, և որի համար հեռացվեց իշխանությունից:

2016թ․ ապրիլին, Ադրբեջանը դիմեց լայնածավալ ագրեսիայի, որը ոչ այլ ինչ էր, քան մեզ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու քայլ, կանխվեց կրկին՝ հաղթանակով: Սա այլևս հակառակորդի հուսահատության վեջնագիծն էր: Հույսները կտրեցին, շատ լավ գիտակցելով, որ մենք մինչև վերջ պահանջելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում և հարակից այլ հարցերը միայն Արցախի Հանրապետության ճանաչումից հետո: Ապրիլյան հաղթանակով ևս մի անգամ մենք ցույց տվեցինք, որ մեզ համար գոյություն ունի միայն ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ, և վերջ:

Երկու տարի անց, փողոցային անկարգությունների և տարատեսակ զազրախոսությունների ալիքով իշխանության ղեկին հայտնվեց մեկը, ով հայտնի էր ազատագրված հողերը՝ անպետք տարածքներ թեզով: Եվ ապազգայինը, ով որևէ կապ չուներ մեր ազգային պայքարի հետ, արագ լծվեց այլ թեզերի շրջանառմանը ևս, օրինակ. «հանուն ոչինչի զոհված զինվորներ», «զենքերը վայ դնել», «եղբայր ադրբեջանցիներ», «ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակ», «կիրթ ալիև» և այլն...

Ապազգային այս քարոզչությունը հույսեր արթնացրեց թուք-ադրբեջանական դարավոր երազանքի համար: Իսկ ինչ եղավ երկու տարիների ընթացքում: Փաստացի, ադրբեջանասեր-խաղաղասերը օրակարգից հանեց մեր թիվ մեկ պնդումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջը ադրբեջանից, փոխարենը Մյունխենում բացահայտ ցուցադրեց իր կողմ լինելը մեր ազատագրված բնակավայրերը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու ծրագրին: Սա և բովանդակային, և տեխնիկական, և ձևաչափի առումով նույնիսկ, այն ծրագիրն է, ինչը իրականացվեց օսմանյան թուրքիայում, ինչը փորձեցին կրկնել Արցախում՝ 30 տարի առաջ, ինչը ուզում են և հիմա: Սա նոր ցեղասպանության ուղին է, որը փորձում են բացել թուրք-ադրբեջանցու առջև: Սա չի կարող անվտանգություն ենթադրել, սա ընդհակառակը՝ մեր անվտանգության սպառնալիքն է:

Նիկոլը պարզ մի բան է անում. մի կողմից թուլացնում է ժողովրդի զգոնությունը՝ ադրբեջանասիրական քարոզչությամբ, մյուս կողմից մեր հերոսներին է վարկաբեկում, ստով ու բամբասանքներով փորձելով նրանց գցել ժողովրդի աչքից, իսկ մի այլ հարթակում, մեր պետականության համար ճակատագրական հարթակում, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը առաջ մղելուց, ընդհակառակը այն փոխարինում է ադրբեջանցիների մեր ազատագրված տարածքներ վերադարձի պետականադավ, ազգադավ ծրագրով:

Գիտակցաբար է անում, թե անգիտակցաբար, դեռ շատ բաներ կբացահայտվեն:
Ինչ էլ անեն, միևնույն է, ոչինչ չի ստացվելու և Արցախը երբե՛ք չի լինելու ադրբեջանի կազմում, և սրանք հեռանալու են դավաճանի խարանով:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը