Կարծիք

27.04.2020 12:29


Մի՞թե բանտարկված է նաև ազգային միտքը

Մի՞թե բանտարկված է նաև ազգային միտքը

Ջոնի Բռջոնին, Արտուշ պապը, «Հիասթափության մոդելավորումը», «Սամոսուդ» օպերացիան, յաթաղանամոռաց անհատները, «նախկին թալանչիներն» ու էլի այլ կեղծ օրակարգեր հաջողությամբ շղարշում են մեր առաջնային ու կարևորագույն խնդիրն՝ Արցախը, աչքներիցս փորձելով հեռու պահել Մնացականյան-Մամեդյարով ու համանախագահներ տեսակոնֆերանսն ու ազատագրված շրջանների անպայման վերադարձի խնդիրն, այլ խոսքով՝ սույն իշխանության հակապետական ու ապազգային քաղաքականությունը։

Իսկ Նիկոլը Ծիծեռանակաբերդի բարձունքից վերստին հայտարարում է՝ անվտանգությո՜ւն։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը՝ կարգավիճակ ու պետականություն, սա պետք է լինի մեր պահանջն, իսկ զիջումների սահմանն, ինչպես ձևակերպել է Երկրորդ Նախագահը՝ մենք կարող ենք զիջել մինչև այնտեղ, որտեղով անցնում է արցախա-ադրբեջանական ներկայիս սահմանը։

«Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, և բանակացություններն այսօր ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ այսօր մենք ունենք այդ հողի վրա»։ Ռոբերտ Քոչարյան

Նախագահ Քոչարյանը դավադիր ձեռամբ բանտարկված է, իսկ մի՞թե բանտարկված է նաև ազգային միտքը, հերոս քաջորդիների թափած արյունը, լինելիության բնազդը ...

Զարթնի՛ր, Լաո՜՝ երկրորդ Եղեռնը վերապրողը չե՜նք։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը