Կարծիք

28.04.2020 16:31


ԱԺ նիստն եմ նայում. լրիվ գժանոց

ԱԺ նիստն եմ նայում. լրիվ գժանոց

ԱԺ նիստն եմ նայում... Լրիվ գժանոց է, քայլառաստները մեղադրում են իրենց ընդդիմացողներին պոպուլիզմի մեջ։ Յա՜, իրո՞ք, ինչպես կասեր դասականը։ Դուք կարո՞ղ է լրիվ եք ձեր, առանց այդ էլ շատ սահմանափակ ուղեղը, դուխով կերել։ Դուք՝ պոպուլիզմի և ստի արքաներդ, ուրիշներին եք դրա մեջ մեղադրո՞ւմ։

Ասում են՝ ուրախացեք, որ կառավարությունը անցած տարի 300 միլիարդ գումար է խնայել։ Իսկ իրականում ոչ թե խնայել է, այլ հանցավոր անգործության պատճառով չի ծախսել և հսկայական վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը։
Մի խոսքով ԳԺԱՆՈՑ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը