Կարծիք

29.04.2020 14:01


500 մարդու մասին տեղեկությունը պաշտոնական կեղծիք է, որի նպատակը իրականությունը քողարկելն է

500 մարդու մասին տեղեկությունը պաշտոնական կեղծիք է, որի նպատակը իրականությունը քողարկելն է

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայկական ժամանակը լկտի ստում է՝ իբր 500 հոգի հարձակվել են հիվանդանոցի վրա:

Այս լկտի սուտը տարածվում է իշխանության կողմից այն նպատակով, որ իբր հարձակվողների քանակն այնքան շատ է եղել, որ ոստիկանությունը չի կարողացել պահպանել հիվանդանոցում գտնվող քաղաքացիների անվտանգությունը:

Ամենայն հավանականությամբ հենց այս լկտի սուտը պաշտոնական դարձնելու ուղղությամբ իշխանությունը կիրականացնի գործուն քայլեր: Կգտնվեն «վկաներ», ովքեր կհաստատեն, որ հաշվել են հաձակվողներին ու դրանք 500 էին, սակայն ինչ էլ անեն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 500 մարդու մասին տեղեկությունը պաշտոնական կեղծիք է, որի նպատակը իրականությունը քողարկելն է:

***

Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց:

Երեկ Գեղարքունիքի մարզպետը Հայկական ժամանակին տված իր հարցազրույցում պատմում էր իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա:
Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ օրինակ Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500...

Չնայած նրան, որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն որով տիրաժավորվեց այդ խաբեությունը պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:

Իհարկե հայտարարվեց, որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտենք, որ Հայկական ժամանակը բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված...

Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերվում է այն փոքրիկ ստին, որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք, որ հավատում ենք... ի վերջո իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը