Լրահոս

29.04.2020 14:17


Երևանում մոտոցիկլավարը Hayasa մակնիշի մոտոցիկլով կողաշրջվել է. կա վիրավոր

Երևանում մոտոցիկլավարը Hayasa մակնիշի մոտոցիկլով կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Hayasa մակնիշի AՍ 346 համարանիշի մոտոցիկլավարը Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի ոլորանում» դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզումբ է մոտոցիկլավարի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը