Կարծիք

30.04.2020 00:34


Թավիշի ու սամասուդի մասին

Թավիշի ու սամասուդի մասին

2018-ին իշխանությունը փոխվեց մի պատճառով։ Նիկոլը հասկացել էր, որ պետք է ձեռները վեր բարձրացնի՝ ցույց տալով որ զենք չունի ու առաջ քաշի սիրո ու հանդուրժողականության կարգախոսը։ Դա զինաթափել էր այն ժամանակվա իշխանությանը ու իշխանությունը հանձնվեց, այլ ելք չուներ։

Նիկոլը միայն դա էր հասկացել, գաղափար չուներ, թե հետո ինչ է անելու, բայց այդ մի բանը հասկացել էր ու դա բավական էր այդ ժամանակվա համար։ Բավական էր, որ իր ձեռքին կամ իր կողքից քայլողների ձեռքին մի քար, մի փայտ, մի շիշ լիներ, ջարդ ու փշուր էին իրենց անելու։

Բայց մինչև վերջ չի հասկացել այդ ամենի փիլիսոփայությունը։ Դատարկ ձեռքերը բարձրացնելը նշանակում էր ապավինել օրինականությանը։ Օրենքի ուժը հզոր է, եթե դա լավ ես հասանում։ Դա էր "թավիշի" ողջ իմաստը։

"Հեղափոխականները" երբ սկսեցին խոսել ուժից, իրենց հզորությունից, ասֆալտին պառկեցնելուց, թավիշից հրաժարվելու սպառնալիքներից, դատարաններ շրջափակելուց..., դա վերջի սկիզբն էր։

Փորձեք կիրառել ուժ, հետևանքները դաժան են լինելու, ու բացարձակապես երկրորդական է, որ հիմա իշխանություն ունեք կամ էլ ձեզ թվում է, թե ունեք։ Եթե ձեր ձեռքերն արդեն իջեցրել եք ու ափերի պարունակությունն արդեն ցույց չեք տալիս, պարտված եք։

Փորձեք ուժ կիրառել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը