Լրահոս

30.04.2020 14:20


Կանխվել է կնոջ ինքնասպանության փորձը

Կանխվել է կնոջ ինքնասպանության փորձը

Ապրիլի 30-ին՝ ժամը 08:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Նելլի Պ.-ի (ծնված 1974 թ.) ինքնասպանության փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը