Լրահոս

30.04.2020 15:30


Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. BMW-ն ու Nissan-ն էլ հայտնվել են մայթին՝ կանաչ գազոնում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. BMW-ն ու Nissan-ն էլ հայտնվել են մայթին՝ կանաչ գազոնում. կան վիրավորներ (տեսանյութ)

Երեկ` ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մոսկովյան-Բայրոնի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 67 ZZ 766 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 80 NA 990 համարանիշի և BMW մակնիշի 66 CC 686 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցուցանակներին, տապալել դրանք և հայտնվել մայթին՝ կանաչ գազոնում։

Կանաչ գազոնում է հայտնվել նաև Nissan-ը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, վերջինի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը