Լրահոս

30.04.2020 15:52


Արարատի մարզում բախվել են Opel Vectra-ն ու ՎԱԶ 21150-ը. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Opel Vectra-ն ու ՎԱԶ 21150-ը. կա վիրավոր

Այսօր` ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ ավտոճանապարհի՝ Հայանիստ գյուղի վերջնամասում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Վախթանգ Ղ-ի վարած ՎԱԶ 21150 մակնիշի 35 FA 641 համարանիշի և 41-ամյա Գրիգոր Հ-ի վարած Opel Vectra մակնիշի 36 DN 970 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Ա. Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը