Կարծիք

01.05.2020 00:32


Երբ պետությունը կառավարում են հարբած վարչապետը, նրա ամենատես կինը և փոքրիկ Արփին

Երբ պետությունը կառավարում են հարբած վարչապետը, նրա ամենատես կինը և փոքրիկ Արփին

Փաստորեն, հայտարարվեց, որ հոսանքազրկված ընտանիքների հարևանները և բարեկամները սրիկաներ են ու չկամեցող։ Դասակարգային պայքարից բացի թշնամություն է հրահրվում նաև շենքերում, բարեկամության ներսում։

Դե իսկ կառավարությունը հնարավորություն է ստանում հայտարարել, որ ինքը փողը տվել է, բայց վատ հարևաններն ու բարեկամները չօգնեցին իրենց չունևոր հարազատին։ Ահա և վերջ։ Ձեռքերը լվանալու լուծումը գտնվեց։ Հպարտ քաղաքացին սահուն կերպով դառնում է չուզող ու չկամեցող քաղաքացի։ Թե չէ վարչապետն ի՞նչ մեղավոր է։

Պետական կառավարումն այսպես արժեզրկել կարող էր միայն դատարկաբան ամբոխավարը։

Սա բոլորիս ամոթն է։ Հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդն իրավունք չուներ նման ղեկավար կարգել իր գլխին։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը