Լրահոս

01.05.2020 11:57


Հրդեհ՝ Աբովյան քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի, տուժածներ չկան

Հրդեհ՝ Աբովյան քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի, տուժածներ չկան

Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբատարի հորանին կից ինքնաշեն խորդանոցում:

Փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Այրվել են կենցաղային և հնամաշ իրեր (մոտ 10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը