Լրահոս

01.05.2020 13:04


Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցած և մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է խոսնակը:

Մեկնաբանություններում տրված հարցերին, թե պացիենտն ինչ հիվանդություններ է ունեցել՝ Նիկողոսյանը պատասխանել է, որ հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին»,-նշել է նա:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:

Այս խորագրի վերջին նյութերը