Կարծիք

01.05.2020 13:49


Կոմունալներին վերաբերող Նիկոլի վերջին լայվը կատարյալ անմեղսունակություն էր

Կոմունալներին վերաբերող Նիկոլի վերջին լայվը կատարյալ անմեղսունակություն էր

Կոմունալներին վերաբերող Նիկոլի վերջին լայվը կատարյալ անմեղսունակություն էր, որով ինքը, ըստ իրա, գտել է հանճարեղ լուծում, թե ոնց իր և իր իշխանությունների վրայից քցի պատասխանատվությունը։

Ասում է՝ մենք սաղին փող ենք փոխանցել, հիմա ով չունի դրա կարիքը, թող գնա գտնի իր չունևոր հարևանին ու իրեն տա այդ փողը կամ իր տեղը վճարի։ Այսինքն, ըստ իրա գեղական շուստրիության, վաղը եթե մարդիկ բողոքեն, թե բա անջատել են իրենց հոսանքը, ասելու է՝ թե բա մենք դրա հետ կապ չունենք, դրա մեղավորը ձեր են հարևանն ա, ով այդ փողի կարիքը չուներ, բայց տենց էլ չեկավ, քեզ չգտավ ու քո տեղը չվճարեց։

Անգամ տան անչափահաս երեխեն այդ մտքերը լսելուց սենյակից լեղապատառ փախավ․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը