Լրահոս

04.05.2020 21:11


Լոռու մարզում «տրանսգենդերներն» աղջիկ են փախցրել

Լոռու մարզում «տրանսգենդերներն» աղջիկ են փախցրել

Լոռու մարզի Աքորի համայնքում օրերս աղջիկ են փախցրել: Նրա հարազատները, տաքացած դիմել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ զգուշացնելով, որ եթե իրենց դստերը չգտնեն, ապա իրենք են «ծեծելու-ջարդելու» առևանգողներին: Ոստիկանները սկսել են զբաղվել: Պարզվել է, որ առևանգումը կատարել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 4 անձ:

«Տրանսգենդեր են եղել: Աղջիկն ասել է՝ ես համաձայն եմ իրենց հետ մնամ: Աղջկան հարցրել են՝ գիտե՞ս, ովքեր են իրանք, աղջիկն էլ՝ թե հա, ինձ դուր են գալիս, ես ամուսնանում եմ: Նորմալ, գրագետ աղջիկ էր»,-հայտնեց Ալավերդու ոստիկանությանը մոտ աղբյուրը: Թե ինչ է տրանսգենդերը և ինչպես էր աղջիկը ամուսնանալու տրանսգենդերի հետ, մեր աղբյուրը լավ չի պատկերացնում:

Ոստիկանության հասարակության և լրատվության հետ կապերի վարչությունից հաստատեցին լուրը, հայտնելով. «Ոստիկանության Թումանյանի բաժնում դիմում է ստացվել, որ հարազատի հետ կապը կորցրել են: Երեկ աղջիկը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ իր կամքով է տնից դուրս եկել: Աղջիկը չափահաս է»: Սեռական կողմնորոշման մասին տեղեկությունը վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը չցանկացավ մեկնաբանել։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը