Կարծիք

04.05.2020 21:19


Վարչապետի նոր օգնականը նշանակվել է դեռևս նորագույն պատմության մեջ չեղած ամսաթվով (լուսանկար)

Վարչապետի նոր օգնականը նշանակվել է դեռևս նորագույն պատմության մեջ չեղած ամսաթվով (լուսանկար)

Լուրեր շրջանառվեցին, որ վարչապետը նոր օգնական է նշանակել: Գրեթե արտառոց ոչինչ չկա, բայց երբ նայում ենք որոշմանը, տեսնում ենք, որ օգնականը նշանակվել է դեռևս նորագույն պատմության մեջ չեղած ամսաթվով: Այսօր ամսի 4-ն է, բայց նա արդեն նշանակվել է վաղվանից: Հենց այսպես էլ անփույթ ղեկավարում եք մի ամբողջ պետություն:

Իսկ օդում կախված լուրերի համաձայն՝ նրա օգնականը հանդիսանում է ԱԺ նախագահի կնոջ մտերիմը: Դե հասկանում ենք, որ Գոհար Աբաջյանի վերջին գրառումը սթափեցրեց վարչապետին և որպես սրտի մխիթարանք՝ այս ձևով նա լավության տակից դուրս եկավ:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը