Լրահոս

05.05.2020 10:00


Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է արկ

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է արկ

Մայիսի 4-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 125 մմ հակատանկային արկ է:

Ինժեներական ջոկատը հայտնաբերված հակատանկային զրահահար ԲԿ-18Մ մակնիշի կոմուլյատիվ ականը հանձնել է ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը