Լրահոս

05.05.2020 11:40


Ինչո՞ւ 2 դուռն էլ չես բացում․ Արսեն Թորոսյանի ընկերոջ «էկզոտիկ» հրամանը` կարանտինի տարածքում․ «Հրապարակ»

Ինչո՞ւ 2 դուռն էլ չես բացում․ Արսեն Թորոսյանի ընկերոջ «էկզոտիկ» հրամանը` կարանտինի տարածքում․ «Հրապարակ»

«Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,-ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գևորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր:

Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել: Նա «Սբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձևավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։

Նա վրդովված հասել է աշխատասենյակ՝ «վառոտները» քանդելու հրաման տվել, մուտքը հսկող ոստիկանին էլ աթոռ են տվել, որ դրսում նստի: Սիմոնյանը երեկ լսեց մեր հարցը և ասաց՝ դիմեք ԱՆ լրատվական»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը