Լրահոս

05.05.2020 12:29


Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Երեկ՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 QF 855 համարանիշի և Opel մակնիշի 36 QG 719 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը