Լրահոս

06.05.2020 11:07


Աբովյանում 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)

Աբովյանում 27–ամյա վարորդը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը