Կարծիք

06.05.2020 15:10


Վարչապետի բարձր աթոռը զբաղեցնող, բայց այդպես էլ ցածր մակարդակի վրա մնացած Նիկոլ Փաշինյանն այսօր արտասանել է հերթական բառակույտը

Վարչապետի բարձր աթոռը զբաղեցնող, բայց այդպես էլ ցածր մակարդակի վրա մնացած Նիկոլ Փաշինյանն այսօր արտասանել է հերթական բառակույտը

Վարչապետի բարձր աթոռը զբաղեցնող, բայց այդպես էլ ցածր մակարդակի վրա մնացած Նիկոլ Փաշինյանն այսօր արտասանել է հերթական բառակույտը:

Այո՛, դա ելույթ կամ տեսակետ չէ, այլ ամենաիսկական մի բառակույտ, որով նա իրեն հատուկ մեթոդաբանությամբ փորձում է մանր ժուլիկությամբ ֆռռացնել հայ հասարակությանը:

Նիկոլը նման է Միխայիլ Գորբաչովին ոչ միայն այն հարցում, որ երկիր է քանդում, այլև այն հարցում, որ երկար խոսում-խոսում` բան չի ասում:
Նրա ասածը կա՛մ սուտ է, կա՛մ ցեխշպրտոցի:
------------------
«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել»: Բացահայտ սուտ: Դու այնքանով ես թափանցիկ, որ մենք ՌԴ արտգործնախարարից ենք իմանում, թե ինչպիսի փաստաթուղթ է դրված սեղանին: Այնքանով ես թափանցիկ, որ առ այսօր հստակ չես ձևակերպել հայկական կողմի վերջնագիծն ու սկզբունքները` թե մինչև որ գիծը կարող ես զիջել, և ինչն է, որ երբեք չես զիջի: Թարմացնելով վարչապետի և ոմանց հիշողությունը` նշեմ, որ ժամանակին նախագահ Քոչարյանը ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի ամբիոններից կոնկրետ հայտարարել է` «Արցախը ԵՐԲԵՔ չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Հայտարարություն, որ այդպես էլ կարոտ մնացինք քո շուրթերից լսելուն, Նիկո՛լ:

Հիմա քյանդրբազություն անելով, բառախաղ անելով` դու ո՞ւմ ես ուզում մոլորեցնել` քո՞ ժողովրդին, Ադրբեջանի՞ ժողովրդին, թե՞ առհասարակ միջազգային հանրությանը:

--------------------
«Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքն իրեն դիրքավորել է որպես ճ կլասի երկիր, և ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ եմ»․ դու այն անվանում ես ճ կլասի, ուրեմն դու հրճվելու հերթական հնարավորությունն ես տալիս թշնամուն, դու ցեխ ես շպրտում քո երկրի վրա ավելի շատ, քան դա անում է ադրբեջանցին:

Կարծում եմ, եթե մենք շուկայից պատահական որևէ մի կաղամբ վաճառողի դնեինք վարչապետ, այսքան ամաչելու առիթ չէինք ունենա: Վաճառողը ավելի շատ հայրենասիրական բնազդ կունենար, քան Նիկոլ Փաշինյանը: Եթե ոչ գիտակցություն, ապա գոնե բնազդ, իսկ Նիկոլը ո՛չ առաջինից ունի, ո՛չ երկրորդից:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը