Լրահոս

06.05.2020 17:50


Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել

Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 6-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Այս խորագրի վերջին նյութերը