Լրահոս

07.05.2020 13:29


Սյունիքի մարզում «Աժդանակ» ՍՊԸ-ի ծառայության պետը Chevrolet Niva-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականին

Սյունիքի մարզում «Աժդանակ» ՍՊԸ-ի ծառայության պետը Chevrolet Niva-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։15-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռոբերտ Ղահրամանովն իր վարած Chevrolet Niva մակնիշի 200 QQ 01 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Ժորա Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Ղահրամանովն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում՝ որպես ծառայության պետ, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Քաջարանի թիվ 1 դպրոցում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը