Կարծիք

08.05.2020 11:29


«Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին փռեց ասֆալտին

«Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին փռեց ասֆալտին

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ԱԺ-ում ծեծկռտուքը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Այսինքն, իր պատգամավորները իրեն չեն հարգում։ Կառավարության անդամները լցվել էին պատգամավորներին իրարից բաժանելու, բայց Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը տեղներից չշարժվեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև բանի տեղ չէին դնի իրենց, և էլ ավելի խայտառակ վիճակում կհայտնվեին։

Բնականաբար, երբ մարդուն մանկապարտեզից միանգամից տանում ես ԱԺ, երբ քրեական բարքով հայտնի մարդուն տանում ես ԱԺ, երբ ոչ մի բանով աչքի չընկածին, կյանքում ոչինչ չարած-չստեղծածին տանում ես խորհրդարան, սա պետք է լինի վերջը։

Տղերք, դուք ձեր քաղաքական ղեկավարին ծեփեցիք պատին, սամասուդ արիք։ Կեցցե՛ք։

ԱԺ-ն հանկարծ չցրեք, ժողովուրդը քանի պարապ է մնացել, թող վայելի։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը